14.09.20
ԱԶԱՏԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի աշակերտներ , մանկավարժներ,կրթական բնագավառի մասնագետներ և ծնողներ շնորհավորում եմ բոլորիս սեպտեմբերի 1- ի ՝գիտելիքի օրվա առթիվ,այս նոր ուսումնական տարին որ սկսվում է սեպտեմբերի 15- ին ՝ համավարակով պայմանավորված , թող լինի աշխատանքով իմաստավորված արդյունավետ և հագեցված ուսումնական տարի։ Մաղթում եմ Ձեզ հաջող մեկնարկ , իսկ բուհեր ընդունված և ուսանող լինելու պատվին արժանացած առաջին կուրսեցիներին վերելքներ ընտրված մասնագիտություններում ։ Ազատաշեն համայնքի առաջին դասարանցիներին համայնքապետարանի կողմից նվիրեցին գրենական պիտույքներ ։
|
|
29.12.19
ԱՄԱՆՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂՂԵՐՑ
|
Սիրելի համագյուղացիներ , Ի սրտե շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ, մաղթում, որ 2019 թվականին իրականանան ձեր նվիրական երազանքներն ու կյանքի կոչվեն ձեր բոլոր նախաձեռնությունները։ Մաղթում եմ քաջ առողջություն,երջանկություն , բարեկեցություն, խաղաղություն: Ազատաշենի համայնքապետարան
|
|
17.12.19
ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Ազատաշեն համայնքի ղեկավարի և <<Գրանդ Քենդի>> ընկերության կողմից 2019թվականի դեկտեմբերի 15- ին<< Փարվանա >>ռեստորանային համալիրում անցկացվել է տոնական միջոցառում , որին մասնակցել են համայնքի հիմնական դպրոցի 5 - րդ և 6- րդ դասարանի աշակերտները :
|
|
17.12.19
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Ամանորի միջոցառմանը նվիրված համայնքի հիմնական դպրոցի 1-4 րդ դասարանի աշակերտներին համայնքապետարանի կողմից բաժանվել են նվերներ :
|
|
11.11.19
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
|
Ս/թ հոկտեմբերի 29- ից մինչև նոյեմբերի 8- ը ներառյալ Արարատի մարզի Ազատաշենի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ Մարինե Բադալյանը մասնակցել է Արտաշատ քաղաքում <<Մաստեր Սթայլ>>Սպը ուսումնական կենտրոնի կողմից անցկացրած Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքապետարանների աշխատակազմերի վերապատրաստման դասընթացներին : Ավարտին տրվել է վկայական: Ազատաշենի համայնքապետարան
|
|
25.03.19
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ԱԶԱՏԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Ս/Թ մարտի 23- ի Ազատաշեն համայնքում շաբաթօրյակին մասնակցում էին համայնքապետարանի աշխատակազմը, հիմնական դպրոցի ուսչական և աշակերտական կազմը, համայնքիմ տարածքում գործող անհատ ձեռնարկատերերը և համայնքի բնակչությունը:
|
|
12.03.19
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ՇՆՈՐՀԱՎՈՐ 8 ՄԱՐՏԻ
|
lՍիրելի կանայք և աղջիկներ,այս գեղեցիկ տոնի առթիվ շնորհավորում եմ բոլորիդ, ցանկանալով նպատակների իրականացում, ուսման և աշախատանքի մեջ բազում հաջողություններ, ուժ ու եռանդ, քաջ առողջություն, անձնական երջանկություն և շա՜տ մեծ սեր… Սիրելի կանայք և աղջիկներ միշտ եղեք կանացի ու գեղեցիկ, միշտ սիրեք ու սիրվեք, եղեք ծաղկի պես քնքուշ և արեգակի պես ջերմ ու ժպտերես:
Հարգանքներով Ազատաշենի համայնքապետարանի աշխատակազմ
|
|
24.01.19
ԱԶԱՏԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
|
2019թվականի հունվարի 30 - ին ժամը 11:00- ին տեղի կունենա ավագանու նիստ:Օրակասրգում ` 1. Ազատաշեն համայնքի ավագանու 21.12.2018թվականի թիվ 39- Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին 2.Ազատաշեն համայնքի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 |